Fresh Line–ի ֆոտոմրցույթն ու պատմությունը

Ինչպես գիտեք, Fresh Line Armenia խանութ-սրահը, որը գտնվում է Մոսկովյան 25 հասցեում (Պապլավոկի հարևանությմաբ) անցկացնում էր ֆոտոմրցույթ՝ խաղարկելով ՊԼԱՆՇԵՏ (Goclever m721), ՀԵՌԱԽՈՍ (LG Smartphone l40 dual d170), ՖՈՏՈԱՊԱՐԱՏ (Fuji jx660):

Fresh Line–ի ֆոտոմրցույթն ու պատմությունը


Ի՞նչ է Fresh Line

Fresh Line-ը բնական կոսմետիկայի ապրանքանիշ է, որը պաշտոնապես ներկայացված է Հայաստանում՝ Մոսկովյան 25 (Պապլավոկի հարևանությամբ) հասցեում: Fresh Line-ի արտադրանքը պատրաստվում է Հունաստանում, բացառապես բնական բաղադրիչներից։ Քսուքների, գելերի, շամպունների և խնամքի այլ պարագաների համար հումք են հանդիսանում բացառապես մրգերն ու բանջարաղենը, օգտագործվում են սերտիֆիկացված օրգանական յուղեր և բնական մածուկներ, բուժիչ բուսական թուրմեր, բարձրորակ անարատ եթերային յուղեր։

Fresh Line խանութ-սրահում գործում է կոսմետիկ ծառայությունների սրահ, որտեղ սերտիֆիկացված մասնագետը կմատուցի կոսմետիկ թերապիա, դեմքի մերսում և մաքրում միայն բնական խնամքի միջոցներով և եթերայուղերով։

Fresh Line-ի մրցույթը

Հայաստանում գտնվող թե՛ տեղական և թե՛ միջազգային կոսմետիկ ընկերությունները հազվադեպ են կազմակերպում մրցույթներ, այն էլ նման նվերներով: Fresh Line-ի կողմից կազմակերպված մրցույթը նման նվերներով ապացույցն էր այն լավագույն վերաբերմունքի որ ապրանքանիշը ցուցաբերում է իր հաճախորդների կամ ուղղակի բրենդով հետաքրքրվողների նկատմամբ:

Մրցույթը անցկացվեց խիստ կանոնների և մասնագետների հետևողական աշխատանքի ներքո՝ կեղծիքներից և անարդարություններից խուսափելու համար:

Մրցույթն ընթացավ 2 շաբաթ և արդյունքում 3 ամենաշատ լայքերի արժանացած մասնակիցները ճանաչվեցին հաղթողներ:

Այդ մասնակիցներն են՝ Մարինե Բալոյանը, Դիանա Կասպարովան և Գոհար Ղազախեցյանը։

Նրանք հրավիրվեցին Fresh Line խանութ-սրահ (Մոսկովյան 25 (Պապլավոկի հարևանությամբ)), ստացան իրենց մրցանակները խանութի բարեհամբույր աշխատողների կողմից և հայտնեցին իրենց կարծիքները Fresh Line խանութ-սրահի և մրցույթի մասին։

Այսպիսով՝

Մարինե Բալոյան - Շատ ուրախ եմ, որ Հայաստանում կա այսպիսի խանութ-սրահ։ Fresh Line ֆոտոմրցույթի մասին տեղեկացել եմ ընկերներիցս ֆեյսբուք սոց. ցանցի միջոցով։ Պայմաններին ծանոթանալուց հետո լուսանկարվեցի խանութ-սրահի դիմաց (Մոսկովյան 25 (Պապլավոկի հարևանությամբ)), նկարն ուղարկեցի Fresh Line-ի ֆեյսբուքյան էջին և ընկերներիս օգնությամբ դարձա մրցույթի հաղթող։ Շնորհակալ եմ բոլորից իմ հաղթանակի համար:


Fresh Line–ի ֆոտոմրցույթն ու պատմությունը

Դիանա Կասպարովա - Այցելելով Fresh Line-ի ֆեյսբուքյան էջ տեղեկացա կազմակերպված ֆոտոմրցույթի մասին։ Որոշեցինք մասնակցել և՛ ես, և՛ քույրս։ Լուսանկարվեցինք և դարձանք մրցույթի մասնակից։ Ընկերներիս շնորհիվ և օգնությամբ ես գրավեցի 2-րդ տեղը, իսկ քույրս, ցավոք, մի փոքր հետ մնաց։ Կանոնները շատ հստակ էին, ոչ մի խարդախություն չկար։ Անչափ գոհ ենք Fresh Line-ի կազմակերպած մրցույթից։

Fresh Line–ի ֆոտոմրցույթն ու պատմությունը

 

Գոհար Ղազախեցյան - Ուզում եմ շնորհակալություն հայտնել մրցույթի բոլոր կազմակերպիչներին, քանի որ ըստ իս քիչ են կազմակերպվում նմանատիպ մրցույթներ հատկապես Հայաստանում գտնվող կոսմետիկ խանութների կողմից։ Fresh Line ընկերությանը ուզում եմ շնորհակալություն հայտնել նրա համար, որ ունի ջերմ աշխատակիցներ, որոնք ոչ միայն փորձում են բարեհամբույր ձևով իրենց ծառայությունները մատուցել, այլ նաև օգնում են ընտրության հարցում։

Fresh Line–ի ֆոտոմրցույթն ու պատմությունը

 

Դե ի՞նչ հարգելի ընկերներ, խորհուրդ ենք տալիս՝

  • Անպայման այցելել Fresh Line խանութ-սրահ, որը գտնվում է Մոսկովյան 25 հասցեում (Պապլավոկի հարևանությամբ), օգտվել նրանց բնական կոսմետիկ միջոցներից՝ ձեռք բերելով խնամված և գեղեցիկ տեսք:
  • Միանալ Fresh Line Armenia-ի ֆեյսբուքյան էջին, հետևել թարմացումներին և նորություններին:
  • Հարցերի դեպքում զանգահարել Fresh Line խանութ սրահ՝ +374 11 21 21 00, նրանց բարեհամբույր աշխատակիցները անպայման կպատասխանեն Ձեր հարցերին և Ձեզ ճիշտ խորհուրդներ կտան:
скачать dle 10.4фильмы бесплатно