Մեկնարկեց «Լավագույններից լավագույնը» նախագիծը

Մեկնարկեց «Լավագույններից լավագույնը» նախագիծը

 

Դեկտեմբերի  6-ին Alibi կարաոկե ակումբում տեղի ունեցավ «Լավագույններից լավագույնը» երաժշտական նախագծի երկրորդ շրջանի մեկնարկը: Մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացրել ավելի քան 60 մասնակիցներ, որոնցից մրցութային փուլ հաջողվեց անցնել միայն 30-ին: Առաջիկա 4 փուլերի ժամանակ մասնակիցները հանդես կգան տարբեր երաժշտական ժանրերում, իսկ պրոֆեսիոնալ ժյուրին կընտրի լավագույնին:

«Լավագույններից լավագույնը»  երաժշտական նախագծի ժյուրիի անդամներն են երաժիշտ, երգահան, հեռուստատեսային երաժշտական բազմաթիվ հաղորդումների պրոդյուսեր Գիսանե Պալյանը, շոումեն, երգիչ Սամվել Գրիգորյանը, Շանթ TV-ի նախագծերի և ծիածան մանկապատանեկան վոկալ ստուդիայի գեղարվեստական ղեկավար Ռուզաննա Ջամբազյանը, օպերայի մեներգչուհի, վոկալի մասնագետ Մարան Կարապետյանը:

 

Մեկնարկեց «Լավագույններից լավագույնը» նախագիծը

 

Հիմնական մասնակիցներից բացի մրցութային փուլերի ընթացքում իրենց ողջույնով կներկայանան նաև հայտնի երգիչ-երգչուհիներ, պարային խմբեր և երաժիշտներ: Մեզ մնում է միայն հաջողություն մաղթել մրցույթային փուլ անցած մասնակիցներին և սպասել հաջողված կատարումների:  Հիշեցնենք, որ առաջին փուլի թեման է՝ «Համաշխարհային հիթեր», որը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին:

скачать dle 10.4фильмы бесплатно