«Լավագույններից լավագույնը» նախագիծ. մրցութային փուլերի ամփոփում

Ինչպես նախատեսվել էր, դեկտեմբեր-հունվար ամիսներին կայացան ArmBody Project-ի կողմից կազմակերպված «Լավագույններից լավագույնը» երաժշտական նախագծի մրցութային փուլերը: «Լավագույններից լավագույնը» նախագծի կազմակերպիչն է ArmBody project-ի ղեկավար և գլխավոր պրոդյուսեր Արման Կիրակոսյանը (Բոդի): Մրցութային փուլերի ժամանակ մասնակիցները կատարեցին ինչպես հին, այնպես էլ նոր և սիրված երգեր հայ և համաշխարհային կատարողների երգացանկերից, ֆիլմերի ու մուլտֆիլմերի սաունդթրեքներից: Հայտագրված թվով  60 և նախընտրական փուլն անցած թվով 35 մասնակիցներից ելույթների արդյունքում եզրափակիչ փուլ անցան թվով 12 մասնակիցներ՝ նախատեսված 10-ի փոխարեն, քանի որ երեք մասնակիցների միավորները հավասար էին: Հիմնական մասնակիցներից բացի մրցութային փուլերում իրենց կատարումներով ներկաներին ողջունեցին հայտնի և սիրված կատարողներ, պարային խմբեր և երաժիշտներ: Մասնակիցների ելույթները մրցութային փուլերի ժամանակ գնահատվեցին պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից, որի անդամներն էին երաժիշտ, երգահան, հեռուստատեսային երաժշտական բազմաթիվ հաղորդումների պրոդյուսեր Գիսանե Պալյանը, շոումեն, երգիչ Սամվել Գրիգորյանը, Շանթ ՀԸ նախագծերի և «Ծիածան» մանկապատանեկան վոկալ ստուդիայի գեղարվեստական ղեկավար Ռուզաննա Ջամբազյանը, օպերային մեներգչուհի, վոկալի մասնագետ, EMKA վոկալ ստուդիայի տնօրեն Մարան Կարապետյանը, երգչուհի Արմինե Գրիգորյանը, երգչուհի Եվա Կանսը, Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի նախագահ Արման Ղուկասյանը: Հիշեցնենք, որ եզրափակիչ փուլի ժամանակ մասնակիցներից յուրաքանչյուրը կկատարի երկու երգ՝ մեկն ազատ թեմայով, մյուսը Առնո Բաբաջանյանի երգացանկից: ArmFashion.am-ը շնորհավորում է եզրափակիչ փուլ անցած բոլոր մասնակիցներին և մաղթում հաջող ելույթներ՝ հավելելով, որ կայքի անձնակազմի կողմից առանձնացված 2 մասնակիցներ, ովքեր կառանձնանան իրենց ոճային կեցվածքով, կարժանանան հատուկ մրցանակի:

«Լավագույններից լավագույնը» նախագծի կազմակերպիչ, ArmBody project-ի ղեկավար և գլխավոր պրոդյուսեր Արման Կիրակոսյանը (Բոդի)

«Լավագույններից լավագույնը» նախագիծ. մրցութային փուլերի ամփոփում

«Լավագույններից լավագույնը» նախագծի պրոֆեսիոնալ ժյուրիի կազմը

«Լավագույններից լավագույնը» նախագիծ. մրցութային փուլերի ամփոփում

 «Լավագույններից լավագույնը» նախագծի եզրափակիչ փուլ անցած մասնակիցները

скачать dle 10.4фильмы бесплатно