Մոդել Արթուր Հովհաննիսյանի նոր «կրքոտ» ֆոտոշարքը

Ողջույն, Արթուր: Ընթերցողը Ձեզ վաղուց է ծանոթ մեր կայքից: Վերջերս ներկայացաք նոր, բավականին համարձակ ֆոտոշարքով, որը Passion (կիրք) եք անվանել: Պատմեք, խնդրեմ, թե ու՞մն էր գաղափարը:

Ողջույն: Շնորհակալ եմ, որ նորից անդրադարձաք իմ կատարած աշխատանքին: Ֆոտոշարքի գաղափարն իմն է եղել: Մոտ երկու ամիս մտածում էի, թե ում հետ և որտեղ պետք է տեղի ունենան նկարահանումները: Արդյունքում, ամենամոտ ընկերներիս՝ իմ կողքին գտնվելու շնորհիվ, արվեց պրոֆեսիոնալ աշխատանք: Մենք ստացանք սպասվածից ավելին:

Դժվար չէ՞ր կոտրել կարծրատիպերը և հանրությանը ներկայանալ առավել բաց տեսարաններով:

Այս ամենի մեջ ամենաշատն անհանգստանում էի, թե ինչպես այն կընդունվի մարդկանց կողմից, սակայն իզուր, քանի որ միայն ու միայն դրական արձագանքներ ստացանք:

Ի՞նչն եք համարում Ձեր հաջողության գրավականը:

Համարձակությունը և կյանքին դրական կողմից նայելը:

Ձեր ձեռքբերումներից որո՞նք եք առավել կարևորում:

Առավել կարևոր ձեռքբերումներս դեռ կլինեն ապագայում: Սակայն ներկա պահին կարևորում եմ այն ամենն, ինչ ունեմ:

Ձեզ կայացած մոդել համարում ե՞ք:

Դեռ՝ ոչ: Քանի որ կատարյալ մոդել համարվելու համար երկար ճանապարհ պետք է անցնել, ինչը Հայաստանում այնքան էլ հեշտ չէ:

Ըստ Ձեզ՝ ի՞նչն է խանգարում Հայաստանում մոդելինգի զարգացմանը:

Առաջին հերթին ֆինանսի պակասը և մոդելինգի փոքր շուկան մեր երկրում:

Իսկ ի՞նչ նախագծեր ունեք առաջիկայում:

Ապագա քայլերիս մասին շատ բան դեռ չեմ ասի: Միայն կասեմ, որ այն արդեն պլանավորված է արտերկրում:

Հ.Գ. Հիշեցնենք, որ Արթուր Հովհաննիսյանը մասնակցում է ֆեյսբուք սոցիալական ցանցում կազմակերպված Mister Fashion Beauty Universal մրցույթին և առաջատար դիրքերում է գտնվում: Եթե ցանկություն ունեք տեսնելու Հայաստանի մեր մասնակցին հաղթողի կարգավիճակում, ապա նրա օգտին կարող եք քվեարկել՝ անցնելով հետևյալ հղումով և հավանելով նկարը: Հավելենք, որ մրցույթի նախորդ տարվա հաղթող մասնակիցը հայ մոդել Դավիթ Ղարիբյանն է:

Մոդել Արթուր Հովհաննիսյանի նոր «կրքոտ» ֆոտոշարքը

Մոդել Արթուր Հովհաննիսյանի նոր «կրքոտ» ֆոտոշարքը

Մոդել Արթուր Հովհաննիսյանի նոր «կրքոտ» ֆոտոշարքը

Մոդել Արթուր Հովհաննիսյանի նոր «կրքոտ» ֆոտոշարքը

Մոդել Արթուր Հովհաննիսյանի նոր «կրքոտ» ֆոտոշարքը

Մոդել Արթուր Հովհաննիսյանի նոր «կրքոտ» ֆոտոշարքը

Մոդել Արթուր Հովհաննիսյանի նոր «կրքոտ» ֆոտոշարքը

Լուսանկարները՝ Ars production-ի (Արսեն Հովհաննիսյան)

скачать dle 10.4фильмы бесплатно