Ապրիլի 14-ի Ձեր հորոսկոպը

Ապրիլի 14-ի Ձեր հորոսկոպը

Առավոտը Կույսերը կարող են անցկացնել ազատ ռեժիմով: Ամենահագեցած շրջանը կլինի երեկոն: Այդ ժամանակ շատ բան կախված կլինի ձեզանից, մասնավորապես` ձեր տրամադրությունից, ընթացիկ ծրագրերից, սովորություններից: Կարող է աճել ձեր լավատեսությունը, ինչպես նաև հավակնոտությունը: Մասշտաբային ծրագրերը, կարիքները և հույսերն արժե համաձայնեցնել մտերիմների հետ: Հակառակ դեպքում` թյուրըմբռնումների, իրարից նեղանալու նախադրյալներ կառաջանան:
Հոկտեմբերի 3-ի Ձեր աստղագուշակը

Հոկտեմբերի 3-ի Ձեր աստղագուշակը

Օրվա առաջին կեսը պահանջում է լինել զգուշավոր բոլոր հարցերում, իսկ փողային հարցերում՝ առավել ևս: Ձեր դյուրահավատության պատճառով խարդախության զոհ դառնալու հավանականությունը մեծ է: Մի փորձեք խոշոր գործարքներ կնքել, մի կատարեք լավ չկշռադատված գնումներ, աշխատեք գործ չունենալ այն մարդկանց հետ, որոնց մտադրությունները ձեզ համար առայժմ պարզ չեն: Օրվա երկրորդ կեսում ստիպված կլինեք կենտրոնանալ անձնական հարաբերությունների վրա, մտածել՝ արդյոք դուք մտերիմների հետ հարաբերվելու ճի՞շտ ուղի եք ընտրել: Որոշ Կույսեր հակված կլինեն չհամակերպվելու նրբանկատություն պահանջող իրավիճակների հետ և կոնֆլիկտներ կհրահրեն նույնիսկ այնպիսի հարցերում, որոնք կարելի է լուծել առանց անախորժությունների:
Ո՞ր խմիչքն է համապատասխանում աստղակերպի ձեր նշանին

Ո՞ր խմիչքն է համապատասխանում աստղակերպի ձեր նշանին

«Լավ» և «վատ» խմիչք չի լինում։ Պարզապես կան խմիչքի տեսակներ, որոնք համապատասխանում են կենդանակերպի ձեր նշանին, ուստի հաճելի եւ դուրեկան են ձեզ։   
Հոկտեմբերի 2-ի Ձեր աստղագուշակը

Հոկտեմբերի 2-ի Ձեր աստղագուշակը

Ոչնչով աչքի չընկնող, բայց, այնուամենայնիվ, բավականին լավ օր է: Շատ Կույսեր կկարողանան լուծել դժվարին մասնագիտական խնդիրներ, լեզու կգտնեն իրենց այն գործընկերների հետ, որոնց հետ նախկինում դժվար էին հարաբերվում: Նշանի որոշ ներկայացուցիչների համար օրը կնշանավորվի թանկագին մարդւ մասին կարևոր լուրով: Բարենպաստ օր է ընտանեկան, տնային գործերի, բնակարանը կարգի բերելու համար: Շփումները մտերիմների հետ հրաշալի են, նրանք հաճույքով պաշտպանոմ են ձեր գաղափարներն ու ձեռնարկները: Ֆինանսական պատկերը հաստատուն է՝ մուտքեր չեն սպասվում, բայց և ծախսերը մեծ չեն:
Հոկտեմբերի 1-ի Ձեր հորոսկոպը

Հոկտեմբերի 1-ի Ձեր հորոսկոպը

Այսօր չարժե ռիսկի դիմել: Բացասական միտումների ազդեցությունը նվազագույնի կհասցնեք , եթե ձեր քայլերում առավել շրջահայաց և խելամիտ լինեք:Վտահեք միայն նրանց, ովքեր բազմիցս ապացուցել են իրենց նվիրվածությունը: Չզարմանաք, եթե իրադարձությունները զարգանան ոչ այնպես, ինչպես ակնկալում էիք: Խուսափեք խոշոր գնումներ կատարելուց: Այսօր թանկարժեք և ոչ գործածական իրեր ձեռք բերելու գայթակղությունը մեծ է: Ստեղծագործական գործունեություն ծավալելու ցանկություն կունենաք: Զբաղվեք այն ամենով, ինչը հոգեհարազատ է:
Սեպտեմբերի 30-ի Ձեր հորոսկոպը

Սեպտեմբերի 30-ի Ձեր հորոսկոպը

Հնարավոր են հետաքրքիր գործնական առաջարկություններ: Առանց հապաղելու ընդունեք դրանք, եթե ցանկանում եք ձեր բոլոր մտահաղացումներն իրագործեու հնարավորություն ստանալ: Գործունեության ոլորտը կընդլայնվի, կստանձնեք նոր պարտականություններ, սակայն այդ ամենը ձեզ չի անհանգստացնի: Մեծ խանդավառությամբ կտրվեք աշխատանքին: Հնարավոր է ի հայտ գան նոր դաշնակիցներ, որոնց հետ համագործակցությունն արդյունավետ կլինի: Հրաշալի օր է արվեստի գործեր, հնաոճ իրեր,զարդեր ձեռք բերելու համար: Ձեր ճաշակն այսօր չի հիասթափեցնի, ուշադրություն կդարձնեք միայն այն իրերին , որոնք իրոք հիացմունքի են արժանի:
Սեպտեմբերի 29-ի Ձեր հորոսկոպը

Սեպտեմբերի 29-ի Ձեր հորոսկոպը

Մտերիմներն այսօր կնկատեն ձեր բոլոր վրիպումները և կանտեսեն հաջողությունները: Անվերջ քննադատության կարժանանաք, ինչը շատ կնյարդայնացնի: Հին ընկերները, համախոհները ոգևորությամբ չեն ընդունի և հավանության չեն արժանացնի ձեր մտահաղացումները: Հուսահատվել չարժե, շատ շուտով իրավիճակը կփոխվի դեպի լավը: Կենտրոնացեք առավել կարևոր գործերի վրա, փորձեք դրանք ավարտին հասցնել: Սակայն մի գերագնահատեք ձեր ուժերը, քանզի դա կարող է գերհոգնածության հանգեցնել:
Սեպտեմբերի 28-ի Ձեր հորոսկոպը

Սեպտեմբերի 28-ի Ձեր հորոսկոպը

Օրվա առաջին կեսը լավ կդասավորվի: Շատ բան կհասցնեք, անգամ եթե ստիպված լինեք զբաղվել ձեզ համար բոլորովին անծանոթ գործերով: Այսօր նորն արագա եք ընկալում, և բոլորին զարմացնում ձեր հաջողություններով: Երեկոյան փորձեք սահմանափակել կանանց հետ շփումները:Վերջիններիս հետ լեզու գտնել չի ստացվի, իսկ դատարկ խոսակցությունները ոչ մի արդյունք չեն տա: Եղանակային փոփոխությունների հանդեպ գերզգայուն, նաև սիրտ-անոթային համակարգի քրոնիկ հիվանդություններով տառապող Կույսերի ինքնազգացողությունը կվատանա:
Սեպտեմբերի 26-ի Ձեր հորոսկոպը

Սեպտեմբերի 26-ի Ձեր հորոսկոպը

Այսօր չարժե ռիսկի դիմել: Աշխատանքում զգուշավոր եղեք, մանրուքների հանդեպ ուշադիր: Ձեզ համար կարևոր բիզնես նախագծին վերաբերող տեղեկություններ կստանաք:Այն փոքր-ինչ հակասական կթվա, սակայն ճիշտ կվարվեք, եթե հենց այսօր սկսեք կողմնորոշվել, այլ ոչ թե հետաձգեք այն: Նշանի որոշ ներկայացուցիչներ կարող են ֆինանսական դժվարություններ ունենանալ, հատկապես եթե ցանկություն առաջանա չնախատեսված գնումներ կատարել: Մտերիմների հետ կարող եք կիսվել ձեր խնդիրներով,ապագայի շուրջ համատեղ ծրագրեր կազմել, քննարկել ընդհանուր նպատակները: Սիրելիի հետ շփման մեջ առավել համբերատար և նրբանկատ եղեք, դա կօգնի խուսափել վեճերից:
Սեպտեմբերի 25-ի Ձեր հորոսկոպը

Սեպտեմբերի 25-ի Ձեր հորոսկոպը

Հնարավոր է առաջընթաց ձեզ համար շատ կարևոր գործերում: Տեղեկություններ կստանաք, որոնք կօգնեն արագ հաջողության հասնել: Հնարավոր է հանդիպում մարդկանց հետ, ովքեր իրենց վրա կվերցնեն որոշ կարևոր խնդիրներ լուծելու պատասխանատվությունը: Ֆինանսական տեսանկյունից բարեհաջող օր է: Հնարավոր է գումարային շահույթ: Անձնական հարաբերություններում հնարավոր են տարաձայնություններ: Դրանք կլինեն հիմնականում գումարային խնդիրների, ընդհանուր ծախսերի և ապագայի ծրագրերի շուրջ: Հարաբերություններ պարզելիս՝ փորձեք առավել ճկուն լինել: Ցանկության դեպքում կկարողանաք այնպիսի լուծումներ գտնել, որոնք կգոհացնեն բոլորին: