Ինչպես են հագնվում Բրյուսովի ուսանողուհիները

Ինչպես են հագնվում Բրյուսովի ուսանողուհիները

Wnews-ը Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում էր: Դեռևս մեր ծնողների ժամանակներից, կարծիք կար, որ Բրյուսովի աղջիկները տարբերվում են մյուս բուհերի ուսանողուհիներից իրենց հագուստով. կարճ կիսաշրջազգեստներ, ճչացող կերպարներ: Հստակ չենք կարող ասել, նախկինում ինչպես էր, բայց այն, ինչ մենք այսօր տեսանք, մեզ ուրախացրեց:  Մեր տեսախցիկը չֆիքսեց չափից դուրս դիմահարդարված, բարձրակրունկ անհարմար կոշիկներով, երեկոյան զգեստներով աղջիկների: Ուսանողուհիների մեծ մասը հարմարավետ, պարզ հագուստներով  էին: Ջինսեր, բլուզներ և կեդեր՝ այն, ինչ հարմար է դասի գնալու համար: Ճիշտ է այս դեպքում էլ միօրինակությունն է շատ լինում, բայց կային նաև մի քանի իսկապես շատ հետաքրքիր ու ոճային
Մասնագիտական հաջողություններ և զարգացում

Մասնագիտական հաջողություններ և զարգացում

Երբեմն մարդիկ վախենում են կատարել լուրջ փոփոխություններ գործնական կյանքում` կարծելով, որ կհանդիպեն բազմաթիվ դժվարությունների` չմտածելով, որ հենց այդ դժվարություններն են մարդկանց ամրացնում և ուղղորդում հաջողությունների և զարգացման: «Ռիսկը գործի կեսն է». եթե քո առջև նպատակ ես դրել, պետք ամեն կերպ հասնել դրան, պետք է անել ամեն ինչ, որպեսզի դա չդառնա անհաս երազանք: Ամեն հաջողություն կախված է քո ցանկությունից: Եթե ուզում ես դառնալ լավ մասնագետ, չպետք է բավարարվես միայն մասնագիտական գիտելիքներով, պետք է բազմակողմանի զարգացած լինես և հասկանաս, թե որն է աշխատանքիդ նպատակը, իմաստը: Կարողացեք Ձեզ և Ձեր աշխատանքը ճիշտ ներկայացնել, որպեսզի
Մասնագիտական հաջողություններ և զարգացում. Ինչպե՞ս

Մասնագիտական հաջողություններ և զարգացում. Ինչպե՞ս

Կարիերայում մասնագիտական հաջողություններ գրանցելու, հավատարիմ գործընկերներ, մեծ վաճառքներ և հեղինակություն ձեռք բերելու համար բավական չէ տիրապետել միայն ձեր բուն մասնագիտությանը կամ ունենալ երկար տարիների փորձ։ Դուք պետք է լինեք բազմակողմանի զարգացած և ինտելեկտուալ, պետք է կարողանաք ճիշտ, հստակ, հասկանալի և հակիրճ արտահայտել ձեր մտքերը, ինչպես անում են արտասահմանյան լավագույն լրատվական հաղորդավարները։ Պետք է կարողանաք «խաղալ» ձեր խաղը ինչպես լավագույն դերասանները։ Պետք է ունենաք «հատուկ» խոսք, որը կօգնի ձեզ համոզել մարդկանց, թողնել հենց այն տպավորությունը, որը որ ցանակնում եք։ Ձեզ պետք է արիստոկրատ կեցվածք և հայացք, վստահ և ձիք քայլվածք,
Ինչպե՞ս կարդալ և խոսել առաջատար հեռուստաընկերությունների հաղորդավարների նման

Ինչպե՞ս կարդալ և խոսել առաջատար հեռուստաընկերությունների

Երբևէ նկատե՞լ եք, թե ինչպես են խոսում արտասահմանյան առաջատար հեռուստաընկերությունների հաղորդավարները։ Նրանք ունակ են մատուցել մեծ քանակի ինֆորմացիա շատ կարճ ժամանակում։ Ինչպե՞ս է դա նրանց հաջողվում։ Մենք կպատմենք Ձեզ, թե ինչպես հասնել նման արդյունքների։    
Մեր ժամանակների ամենաթանկ լյուքս դասի մեքենաները

Մեր ժամանակների ամենաթանկ լյուքս դասի մեքենաները

ArmFashion.am-ը իր ընթերցողներին է ներկայացնում մեր ժամանակների ամենաթանկարժեք լյուքս դասի մեքենաները: Մենքենաներ, որոնք կարող են դառնալ յուրաքանչյուր մարդու երազանք: Առաջին տեղում իհարկե մեքենաների արքան է՝ Bugatti Veyron Super Sport-ը: Մեքենայի արժեքը կազմում է €3.400.000:
«Մետրոյում՝ առանց տաբատի» ակցիան մի շարք քաղաքներում

«Մետրոյում՝ առանց տաբատի» ակցիան մի շարք քաղաքներում

Նյու Յորքում, Լոնդոնում, Միլանում, Բուխարեստում, Բեռլինում և Մեխիկոյում տեղի է ունեցել «Մետրոյում՝ առանց տաբատի» ակցիան, գրում է The Daily Mail-ը: Ակցիային մասնակցել են մետրոյի հազարավոր ուղևորներ ամբողջ աշխարհից:

Թերթը նշում է, որ տեղի մետրոյում առանց տաբատի զբոսնել որոշած նյույորքցիներին ցուրտը չի վախեցրել: Կիրակի օրը քաղաքի բնակիչները գլխարկով, շարֆով և վերարկուով գնացել են մետրոյի կայարաններ ու ճանապարհակիցների տեսել, ասվում է հոդվածում:
The Face Shop. Հայ կնոջ գեղեցկությունը որպես նպատակ

The Face Shop. Հայ կնոջ գեղեցկությունը որպես նպատակ

Armfashion-ը այս անգամ զրուցել է The Face Shop խանութների ցանցի տնօրեն Աննա Գրիգորյանի հետ, ով մեզ հետ կիսվեց բրենդի գաղափարի, օգտակարության և նպատակների մասին։ The Face Shop-ը ունի հատուկ բուժիչ շարքեր, որոնք օգնում են պայքարել մաշկային խնդիրների, ինչպես նաև ծերացման և հոգնածության դեմ: Հավատարիմ մնալով բրենդի գաղափարին` արտադրանքի մեջ օգտագործվում են մրգերի, բանջարեղենի, հացահատիկային բույսերի, զանազան սերմերի էքստրակտներ, որոնք մաշկային բջիջների ռեգեներացիային նպաստող բաղադրիչներ են պարունակում: Օգտագործվում են նաև բնական յուղեր և թանկարժեք քարերի փոշի: The Face Shopխանութ-սրահներից կարող եք ձեռք բերել բնական շպարի և խնամքի միջոցներ։ The Face Shop-ի
Skype-ը գործարկում է օնլայն ձայնային թարգմանիչ իրական ժամանակում

Skype-ը գործարկում է օնլայն ձայնային թարգմանիչ իրական ժամանակում

Հոլովակում ներկայացված է ինչչես է աշխատում թարգմանիչը: Խոսքերն ավելորդ են:   
Բնական գեղեցկություն Ձեր մաշկին։ Արդեն երկրորդ խանութը Հայաստանում։

Բնական գեղեցկություն Ձեր մաշկին։ Արդեն երկրորդ խանութը Հայաստանում։

Մի քանի օրից Հայաստանում կբացվի The Face Shop խանութի երկրորդ սրահը՝ իր հաճախորդին էլ ավելի հասանելի լինելու համար։ The Face Shop-ը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու իր երկրորդ խանութ-սրահի բացման հանդիսավոր արարողությանը, որը տեղի կունենա Սեպտեմբերի 13-ին, ժամը 15.00-ին` Դալմա Գարդեն Մոլ-ի երկրորդ հարկում: LG կորպորացիայի LG Household & Health Care-ի դուստր The Face Shop կազմակերպության պատմությունը սկիզբ է առել 1962 թվականից։ Կոսմետիկ միջոցների արտադրության փոքրիկ կազմակերպությունը հետագայում վերածվելու էր հսկա կորպորացիայի։ The Face Shop – ի հիմնադիրները վստահ են, որ բնության հետ սերտ կապ պահպանող մարդիկ միշտ երիտասարդ են և գեղեցիկ, այդ իսկ պատճառով բրենդի գաղափարը հենց բնական
Ինչպե՞ս պատրաստել պաղպաղակ տնային պայմաններում

Ինչպե՞ս պատրաստել պաղպաղակ տնային պայմաններում

Պաղպաղակը համարվում է ամառվա ամենասիրված հաճույքներից մեկը: Այդ իսկ պատճառով ArmFashion.am-ը Ձեզ է ներկայացնում պաղպաղակի պատրաստման փոքրիկ բաղադրատոմս: Այո, այո պաղպաղակը կարելի է նաև հեշտությամբ տնային պայմաններում պատրաստել: Պատրաստման համար անհրաժեշտ են՝ թթվասեր, խտացրած կաթ և մուրաբա (ջեմ, կամ ըստ ճաշակի)։ Անհրաժեշտ է թթվասերը հարել այնքան, որպեսզի զանգվածը կրկնապատկվի։ Ապա ավելացնում ենք խտացրած կաթ և շարունակում հարել։ Ստացված զանգվածը անհրաժեշտ է արագ տեղափոխել սառցարան։ Մեկ ժամ անց կարելի է պաղպաղակը հանել և ավելացնել մուրաբան։ Այնուհետև փակում ենք պաղպաղակով լի տարան ու ևս մեկ ժամով դնում սառցախցիկի մեջ։ Ահա և պատրաստ է բավականին համեղ պաղապաղակը:
Join Us!
Exclusive