Արման Մելիքյան

Արման Մելիքյան

ArmFashion.am կայքը, որդեգրելով նորահայտ մոդելներին բացահայտելու և օժանդակելու սկզբունքը, ներկայացնում է Արման Մելիքյանին: Արմանը ծնվելէ 1996 թվականին Իրաքում: Յոթ տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաաստան և մշտական բնակություն հաստատել հայրենիքում: Մշտապես երազել է հայտնի մոդել դառնալու մասին: Նախասիրություններն ու նպատակներն ամբողջությամբ օգտագործում է նպատակներին հասնելու համար: Սիրում է ակտիվ կյանք, զբաղվում է այն ամենով, ինչն, ըստ իրեն, հաճելի է և օգտակար: Ներկայում զբաղվում է երգարվեստով ու մոդելային աշխատանքով: Փորձում է երկու ոլորտներում էլ մասնագիտանալ և առաջընթաց գրանցել:
Լիլիթ Մարտիրոսյան

Լիլիթ Մարտիրոսյան

Ողջույն, Լիլիթ: Կպատմե՞ք մի փոքր Ձեր մասին: Ծնվել եւ մեծացել եմ Գյումրիում՝ ավերիչ երկրաշարժի տարում։ Ունեմ հիանալի ծնողներ եւ մեծ եղբայր, ովքեր միշտ իմ կողքին են եւ աջակցում են ինձ։ Ընտանիքումս արվեստագետները շատ են եւ մեծացել եմ արվեստի ոգով: Սովորել եմ օտար լեզուների ֆակուլտետում։ Կրթության ընթացքում տիրապետեցի ռուսերենին, անգլերենին, պարսկերենին եւ իսպաներենին։ Իմ հետաքրքրություններից մեկը լեզուներ սովորելն է եւ այլ ազգերի մշակույթին ծանոթանալը։ Ավարտելուց հետո Ամերիկյան համալսարանում ռազմավարական մարկետինգի կուրս անցա։ Կրթությունը մեծ դեր ունի իմ կյանքում, ես այն շատ եմ կարեւորում՝ որպես անհատ ձեւավորվելու հարցում։ Միաժամանակ գրական փորձեր եմ անում եւ նկարում։ Հաղթելով Չեխիայում
Մոդել Արթուր Հովհաննիսյանի նոր «կրքոտ» ֆոտոշարքը

Մոդել Արթուր Հովհաննիսյանի նոր «կրքոտ» ֆոտոշարքը

Ողջույն, Արթուր: Ընթերցողը Ձեզ վաղուց է ծանոթ մեր կայքից: Վերջերս ներկայացաք նոր, բավականին համարձակ ֆոտոշարքով, որը Passion (կիրք) եք անվանել: Պատմեք, խնդրեմ, թե ու՞մն էր գաղափարը: Ողջույն: Շնորհակալ եմ, որ նորից անդրադարձաք իմ կատարած աշխատանքին: Ֆոտոշարքի գաղափարն իմն է եղել: Մոտ երկու ամիս մտածում էի, թե ում հետ և որտեղ պետք է տեղի ունենան նկարահանումները: Արդյունքում, ամենամոտ ընկերներիս՝ իմ կողքին գտնվելու շնորհիվ, արվեց պրոֆեսիոնալ աշխատանք: Մենք ստացանք սպասվածից ավելին: Դժվար չէ՞ր կոտրել կարծրատիպերը և հանրությանը ներկայանալ առավել բաց տեսարաններով: Այս ամենի մեջ ամենաշատն անհանգստանում էի, թե ինչպես այն կընդունվի մարդկանց կողմից, սակայն իզուր, քանի որ միայն ու միայն դրական
Արման Նավասարդյան

Արման Նավասարդյան

Ծնվել է 1987թվականի դեկտեմբերի 18-ին Վանաձորում: Սովորել է Վանաձորի թիվ 1 միջնակարգ դպրոցում: Որպես պարող՝ 7 տարի հանդես է եկել Վանաձորի «Տարոն» մանկական պարային համույթում: Միաժամանակ Վանաձորի M5 հեռուստաընկերության եթերում վարել է մանկական հաղորդում: Այնուհետև ծառայել է Հայկական բանակում: Բանակից վերադառնալուց հետո զբաղվել է միջոցառումների կազմակերպչական աշխատանքներով, պրոդյուսինգով: Որոշ ժամանակ անց տեղափոխվել է Երևան: Որպես պարող՝ 2 տարի հանդես է եկել  «Էդել» պարային համույթում լատինո պարային ոճում: Սիրում է ապրել ազատ: Երազում է ունենալ բարեգործական կազմակերպություն և օգնել կարիքավորներին: Ունեցել է մի քանի ֆոտոշարքեր, մասնակցել է տարբեր նկարահանումների:
Էդգար Սարգսյան

Էդգար Սարգսյան

Ծնվել է 1992 թվականի ապրիլի 22-ին, Երևանում: Սովորել է Լեպսիուսի անվան թիվ 88 միջնակարգ դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական մանկավարժական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: Ծառայել է հայկական բանակում: Ազատ ժամանակը սիրում է անցկացնել ընկերների հետ ուրախ միջավայրում: Մոդելինգին սկսել է առանձնահատուկ վերաբերվել իր ընկերներից մեկի խորհրդով: Մոդելային կարիերան սկսել է 2012 թվականից Ատեքս նորաձևության կենտրոնում: Մասնակցել է մի շարք նախագծերի, նորաձևության ցուցադրությունների, նկարահանվել է գովազդներում, ունեցել է մի շարք ֆոտոշարքեր ամսագրերի համար:
Էմիլ Պողոսյան. «Ես մշտապես այնտեղ եմ, որտեղ իմ կարիքն են զգում»

Էմիլ Պողոսյան. «Ես մշտապես այնտեղ եմ, որտեղ իմ կարիքն են զգում»

Ծնվել է 1995թվականի օգոստոսի 17-ին Երևանում: Սովորել և ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջը: Երգչի մասնագիտությունն ընտրել է ձայնային տվյալների և երգի նկատմամբ դեռ մանկուց ունեցած յուրահատուկ վերաբերմունքի շնորհիվ: Իսկ երգարվեստի իր կարիերան սկսել է մաեստրո Տիգրան Մկրտչյանի հետ հանդիպումից հետո, ով իր ուրույն ազդեցությունն է ունեցել երգչի կայացման հարցում: Իր հիմնական՝ երգչի մասնագիտությամբ աշխատելուց բացի, որպես հոբբի, զբաղվում է նաև մոդելինգով և սպորտով: Մոդելինգի հետ առնչությունը եղել է շատ պատահական: Մասնակցել է հայտարարված քասթինգին, որի ժամանակ ընտրված մասնակիցը պետք է ներկայացներ Հայաստանը միջազգային հեղինակավոր մրցույթում: Հաղթահարելով քասթինգի փուլը,
ԱՐՏԱԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ. «Կյանքում համեստ եմ, ուղղակի, աշխատավայրում ինձ վճարում են անհամեստության համար» (18+)

ԱՐՏԱԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ. «Կյանքում համեստ եմ, ուղղակի, աշխատավայրում ինձ

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մեր հարցազրույցը գյումրեցի էրոտիկ ժանրի պարող, ֆոտոմոդել ԱՐՏԱԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ, ով արդեն 8 տարի է, ինչ հաստատվել է Մոսկվայում ու սկսել բավական համարձակ կարիերա: - Արտակ, շատ յուրօրինակ ու հետաքրքիր աշխատանք ունես, մի փոքր կպատմե՞ս այդ մասին: - Վերջին մի տարին պարում եմ ակումբներում կանանց համար ու էստրադային արտիստների հետ նկարահանվում եմ հոլովակներում, գովազդներում ու ամենուրեք, որտեղ գնահատվում է իմ արտաքինը:
Գայանե Բաղդասարյան

Գայանե Բաղդասարյան

ArmFashion-ը Ձեզ է ներկայացնում մոսկավայաբնակ մոդել Գայանե Բաղդասարյանին: Գայանեն 24 տարեկան է, ունի բավական մեծ փորձ որպես մոդել: Լուսանկարվում է ամենատարբեր ժանրերում՝ սկսած բիզնես ժանրից ընդհուպ մինչև էրոտիկ ժանրը: Նկարահանվել է ֆիլմերում, գովազդներում, ինչպես նաև լուսնկարվել է հայտնի ամսագրերի համար:
Ռուզան Ապրեսյան

Ռուզան Ապրեսյան

Ավարտել է Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետը, այնուհետև սովորել է Սոցիոլոգիա ֆակուլտետի «Հասարակայնության հետ կապեր» բաժնում: 2011թ. մասնակցել է «Ռուսկի սիլուետ» մոդելային մրցույթին և զբաղեցրել առաջին տեղը: Ներկայումս համագործակցում է «Ատեքս» նորաձևության կենտրոնի հետ: Մասնակցել է Armani Collezioni-ի, Վահան Խաչատրյանի, Արամ Նիկոլյանի, Harmony նորաձևության տան, “La Galleria”-ի Lady Dior, Fashion’s Night Out, Տոնի Շերվինոյի հավաքածուի, ինչպես նաև տարբեր այլ ցուցադրությունների և նկարահանումների:
Արթուր Հովհաննիսյան

Արթուր Հովհաննիսյան

Ծնվել է 12.07.1992թ.: Սովորել է Երևանի թիվ 66 դպրոցում, այնուհետև ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը: Ուսանել է Երգի պետական թատրոնում: Ավարտել է Մոսկվայի մոդելային ակադեմիան: Մոդելային գործունեությունից բացի նաև DJ է, երգիչ, ինչպես նաև երգեր է գրում: Մասնակցել է մի շարք ֆոտոսեսիաների և նորաձևության ցուցադրությունների: Որպես մոդել՝ աշխատում է YoModel-ի համար: