Մասնագիտական հաջողություններ և զարգացում

Երբեմն մարդիկ վախենում են կատարել լուրջ փոփոխություններ գործնական կյանքում` կարծելով, որ կհանդիպեն բազմաթիվ դժվարությունների` չմտածելով, որ հենց այդ դժվարություններն են մարդկանց ամրացնում և ուղղորդում հաջողությունների և զարգացման: «Ռիսկը գործի կեսն է». եթե քո առջև նպատակ ես դրել, պետք ամեն կերպ հասնել դրան, պետք է անել ամեն ինչ, որպեսզի դա չդառնա անհաս երազանք: Ամեն հաջողություն կախված է քո ցանկությունից: Եթե ուզում ես դառնալ լավ մասնագետ, չպետք է բավարարվես միայն մասնագիտական գիտելիքներով, պետք է բազմակողմանի զարգացած լինես և հասկանաս, թե որն է աշխատանքիդ նպատակը, իմաստը: Կարողացեք Ձեզ և Ձեր աշխատանքը ճիշտ ներկայացնել, որպեսզի գնահատվի: Պատություններից չպետք է վախենալ, չէ որ դա ապացուցում է Ձեր կատարածը, յուրաքնչյուր գործի մեջ պետք է դնել մեծ ջանք և սեր, որպեսզի արդյունավետ լինի: Ինչպես ասում են`«աշխատանքը գեղեցկացնում է մարդուն», աշխատե´ք և Ձեր ձեռքբերումներով գեղեցկացրեք աշխարհը և մարդկանց հուսալքված հոգիները:

Մասնագիտական հաջողություններ և զարգացում

Պատրաստեց Մարիամ Ղևոնդյանը

скачать dle 10.4фильмы бесплатно