Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան. «Աստված կատարյալ է մարդն անկատար»

Ինչպես ասվում է`«Աստված կատարյալ է մարդն անկատար»: Մեզանից յուրաքանչյուրը անում է սխալներ և սխալների վրա ճիշտն է սովորում ու փորձում է օրինակ ծառայել: Ոմանք կարող են շեղվել ճիշտ ճանապարհից, ոմանք` ոչ: Աշխարհահռչակ մոդել, հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, ով տարբերվում է բոլորից իր եզակի և չկրկնվող քայլերով, միշտ բոլորիս ուշադրության և քննադատության կենտրոնում է իր դրական և բացասական կողմերով: Ի՞նչ է կարծում եք Հայաստանում չկա՞ն «աշխարհահռչակ» աստղեր և հայտնիներ, ովքեր մեծ համբավ են վայելում: Քարդաշյանը քառակի անգամ գրավեց բոլորիս ուշադրությունը` ժամանելով Հայաստան` իր պապերի երկիրը, որտեղ թաղված են նրանց անցյալի մասունքները: Այցելելով Հայաստան` Քարդաշյանը ապացուցեց իր երակներում հոսող արյան, ցանկության, հետաքրքրության մասին: Այցելելով Հայաստանի տեսարժան վայրեր` նա մեծ զարմանք էր ապրել և ասել, որ հպարտ է հայ լինելու, Հայաստան գալու համար: Նա ափսոսում է, որ մարդիկ 100 տարի չեն ճանաչել Ցեղասպանությունը և սգում էր 1.5 մլն մարդկանց կորստի, տարածքներ կորցնելու համար: Քարդաշյանի այցը իրոք մեծ գործոն էր հայերիս համար, որպեսզի որոշ երկրներ կարողանան պատկերացում կազմել, ճանաչել հայերիս, Հայաստանը և իմանան Ցեղասպանության` հայերի ապրած դաժան օրերի մասին:

Վստահ եմ, որ Քարդաշյանի շնորհիվ օտարերկրացիների մոտ ցանկություն կառաջանա գալ Հայաստան և ապրել ամեն ակնթարթը քարքարոտ, գեղատեսիլ, հյուրընկալ, աննման ճաշատեսակներով, խելացի և ուշիմ մարդկանցով անկրկնելի երկրում: Իսկ այն մասին, որ Քարդաշյանը ուզում է Լոս-Անջելեսի քաղաքապետ դառնալ, կարծում եմ` լավ գաղափար է: Եվ ուզում եմ կոչ անել ողջ հայությանը`«Մի´քննադատեք ոչ ոքի, Դուք չգիտեք նրանց անցյալը, ինպես նաև Ձեր ապագան……»:

Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան. «Աստված կատարյալ է մարդն անկատար» 

Պատրաստեց՝ Մարիամ Ղևոնդյանը

скачать dle 10.4фильмы бесплатно